Սիրիան հայտնել է, որ իսրայելյան մարտական օդանավերը հարվածներ են հասցրել Մասյաֆ ավանի մոտ գնտվող սիրիական հենակետին: Երկու մարդ զոհվել է, կան ավերածություններ:
Այսօր վաղ առավոտյան հրապարակված հաղորդագրության համաձայն, հրթիռներն արձակվել են Լիբանանի օդային տարածքից: Իսրայելը որևէ պարզաբանում չի տվել այդ գրոհի վերաբերյալ:
Մասյաֆը գտնվում է Տարտուս ավանից 60 կիլոմետր արևելք: Տարտուսում ռուսները ծովային հենակետ են տեղակայել:
Իսրայելյան օդանավերի թիրախը Մասյաֆում տեղակայված սիրիական գիտահետազոտական կենտրոնն էր, որի տարածքը հիմա օգտագործվում է «երկիր-երկինք» տեսակի հրթիռներ պահեստավորելու համար: