Մատչելիության հղումներ

Թրամփ կրտսերն այսօր վկայության կտա Սենատի Արդարադատության հանձնաժողովում


Թրամփ կրտսերը Նյութ Յորքի Trump Tower-ում, 2016թ.

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ավագ որդին այսօր վկայության կտա Սենատի Արդարադատության հանձնաժողովում՝ փակ ընթացակարգով։

Հանձնաժողովն ուսումնասիրում է Ռուսաստանի միջամտությունը 2016 թվականի ամերիկյան ընտրություններին: ԱՄՆ-ում ընթացող նախագահական ընտրություններում «ռուսական հետքի» շուրջ հետաքննության առանցքային հարցը կայանում է նրանում, թե արդյո՞ք Թրամփի նախընտրական շտաբի և Ռուսաստանի միջև եղել է դավադրություն։

Թրամփ կրտսերը հրավիրվել էր հրապարակային վկայություն տալու դեռ հուլիսին, հետագայում, սակայն համաձայնություն էր ձեռք բերվել մասնավոր հանդիպում կազմակերպել հանձնաժողովի կազմի հետ:

Թրամփ կրտսերը հարցաքննվելու է՝ 2016 թվականի հունիսին Նյութ Յորքի Trump Tower -ում ռուս իրավաբանի հետ հանդիպման առնչությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG