Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը մեղադրանք է առաջադրել Թուրքիայի որոշ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ


Միացյալ Նահանգների դատախազությունը մեղադրանք է առաջադրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի կառավարության մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ, ովքեր գաղտնի կերպով օգնել են Իրանին՝ խուսափել ամերիկյան պատժամիջոցներից:

Ըստ այդմ, Թուրքիայի էկոնոմիկայի նախկին նախարարը մեղադրվում է 10 միլիոն դոլար կաշառք վերցնելու մեջ, որի դիմաց օգնել է Իրանին ամերիկյան ֆինանսական համակարգով գործարքներ կատարել՝ խախտելով Սանկցիաների մասին օրենքը:

Այս ցուցակում է նաև թուրք-իրանցի հայտնի բիզնեսմեն Ռեզա Զարաբը, ով ձերբակալվել է Միացյալ Նահանգներում: Նա մեղադրվում է Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոները շրջանցելով՝ Թեհրանին օգնելու, անթույլատրելի գործարքներ կատարելու և փողերի լվացման հոդվածներով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG