Մատչելիության հղումներ

Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի պատվիրակությունները հնարավոր է հանդիպում ունենան


Այսօր այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Հանդիպումը կարող է տեղի ունենալ Ռուսաստանի հեռավոր արևելքում կայանալիք Ասիական տնտեսական համաժողովի շրջանակներում: Ասիական տնտեսական համաժողովը Վլադիվոստոկում անցկացվում է սեպտեմբերի 6-7-ը:

«Որքան գիտեմ, Ասիական տնտեսական համաժողովում Հյուսիսային Կորեայի պատվիրակությունը կազմված է տնտեսական բլոկի ներկայացուցիչներից, մեր պատվիրակությունում ևս տնտեսական գերատեսչությունների ներկայացուցիչներ կան, այնպես որ կարծում եմ երկու երկրների նույն ոլորտի կառույցների շփումները տեղի կունենան»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարարը:

Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրերի սպառնալիքների, Փհենյանի դեմ պատժամիջոցների, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի կապակցությամբ Լավրովն ասել է, որ Ռուսաստանը և Չինաստանը առաջարկում են Հյուսիսային Կորեայի մտահոգիչ խնդիրները վերադարձնել բանակցային հուն: «Ռուսաստանը կպնդի, որ Միացյալ Նահանգների ներկայացրած որևէ բանաձև չընդգրկի ռազմական գործողության տարբերակ», - ասել է Լավրովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG