Մատչելիության հղումներ

Եվրադատարանը մերժեց Հունգարիայի և Սլովակիայի ներկայացրած՝ փախստականների տեղաբաշխմանն առնչվող հայցն ընդդեմ ԵՄ-ի


Արդարադատության եվրոպական դատարանը «ամբողջովին» մերժել է միգրանտներին եվրոպական երկրներում տեղաբաշխելու քվոտաների հետ կապված՝ ԵՄ-ի դեմ Սլովակիայի և Հունգարիայի ներկայացրած հայցը:

Դատարանն այսօր եզրակացրել է, որ փախստականներին տեղաբաշխելու մեխանիզմը նպաստում է, որ Հունաստանը և Իտալիան կարողանան հաղթահարել 2015 թվականի միգրացիոն ճգնաժամի հետևանքները, և որ նրանց տեղաբաշխման քվոտաները համաչափ են: Դատարանի այս որոշումը կարող է հանգեցնել լրացուցիչ իրավական գործընթացների ու տուգանքների:

Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն դատարանի որոշումն «ամբողջապես անընդունելի» է համարել: Հունգարիան և Սլովակիան պահանջում են չեղյալ հայտարարել փախստականներին տեղաբաշխելու՝ Եվրամիության սահմանած քվոտաները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG