Մատչելիության հղումներ

Մամեդյարով. Նալբանդյանի հետ հանդիպումը համաձայնեցված է


Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն այսօր ասել է, որ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումը համաձայնեցված է, սակայն օրը դեռ որոշված չէ:

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպելու են այս ամսվա ընթացքում Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում: Մամեդյարովի խոսքով՝ բոլորին հայտնի է, թե ինչ հարցեր են քննարկվելու Նալբանդյանի հետ:

«Կարևորը քաղաքական որոշում ընդունելն է, որի հիման վրա Հայաստանի զորքերը դուրս կբերվեն օկուպացված տարածքներից»,- ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ ասել է Մամեդյարովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG