Մատչելիության հղումներ

Ուկրաինայի հակամարտության շփման խումբը քննարկելու է գերիների ազատ արձակման հարցը


Ուկրաինայի արևելքի հակամարտության խնդիրներով զբաղվող շփման խումբն այսօր Մինսկում քննարկելու է հակամարտող կողմերի գերիների ազատ արձակման հարցը:

Կիևը պատրաստակամություն է հայտնել ռուսամետ անջատական 309 գերիներին փոխանակել ուկրաինացի 87 զինծառայողների հետ: Այս մասին «5-րդ ալիք» հեռուստաընկերության եթերում ասել է Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավարի խորհրդական Յուրի Տանդիտը: Նա նշել է, որ խոսքը վերաբերում էլ ոչ թե ծանր հանցագործություններ կատարած մարդկաց, այլ նրանց, ովքեր գերևարվել են Ուկրաինայի արևելքում մարտական գործողությունների ժամանակ:

Եռակողմ շփման խմբում հումանիտար հարցերով Ուկրաինայի ներկայացուցիչ Վիկտոր Մեդվեդչուկը նախօրեին ասել է, որ գերիների փոխանակման տարբերակը Կիևն առաջարկել էր դեռ սեպտեմբերի 1-ին: Ուկրաինայի իշխանությունների տվյալներով՝ ռուսամետ անջատականների վերահսկողության տակ գտնվող տարածքում Ուկրաինայի 144 քաղաքացիներ են պահվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG