Մատչելիության հղումներ

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը հայտնել է, որ արգելափակել է մոլդովացի զինվորների մասնակցությունը ՆԱՏՕ-ի առաջիկա զորավարժությանը, որին Մոլդովան 10 տարի շարունակ մասնակցում էր: Ռուսամետ Դոդոնն իր որոշման մասին սեպտեմբերի 5-ին գրել է իր ֆեյսբուքյան էջում:

Երկրի պաշտպանության նախարարությունը նախագահին էր դիմել Ուկրաինայի արևմուտքում սեպտեմբերի 7-23-ը կայանալիք՝ ՆԱՏՕ-ի Rapid Trident զորավարժությանը մասնակցելու համար 57 զինծառայող ուղարկելու հարցով, սակայն Դոդոնը մերժել է այդ դիմումը: «Մոլդովացի զինծառայողները երկրի սահմաններից դուրս զորավարժությունների չեն մասնակցի»,- գրել է նա:

Rapid Trident զորավարժությունները անցկացվելու են Լվովի մոտ: Դրանց մասնակցելու են 14 երկրի, հիմնականում ՆԱՏՕ-ի անդամ երկրների 1800 զինծառայողներ: 1996 թվականից սկսած Մոլդովան ևս մասնակցում էր այդ զորավարժություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG