Մատչելիության հղումներ

Էր Ռիյադը հակադարձում է Թեհրանին՝ հարաբերությունները չեն բարելավվել


Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել ալ-Ջուբեյրը, արխիվ
Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել ալ-Ջուբեյրը, արխիվ

Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել ալ-Ջուբեյրը նախօրեին հերքել է Թեհրանի պնդումները՝ երկկողմ հարաբերությունների բարելավման վերաբերյալ: «Եթե Իրանը ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ Սաուդյան Արաբիայի հետ, պետք է փոխի իր քաղաքականությունը, պետք է հարգի միջազգային իրավունքը»,- ասել է Սաուդյան Արաբիայի արտաքին գերատեսչության ղեկավարը Լոնդոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Երկու երկրների հարաբերությունները խզվել են երկու անգամ՝ 1988 և 2016 թվականներին՝ Սաուդյան Արաբիայի նախաձեռնությամբ: Էր Ռիյադը Թեհրանին մեղադրում է Սաուդյան Արաբիայում շիա ընդդիմությանը պաշտպանելու մեջ: Ի պատասխան՝ Իրանը Էր Ռիյադին մեղադրում է շիաների իրավունքները խախտելու մեջ: Երկու երկրների միջև վեճի պատճառներից է նաև Մեքքա և Մեդինա իրանցի ուխտավորների այցելությունների սահմանափակումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG