Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը կարող է մեղադրել Իրանին՝ միջուկային պարտավորությունները չկատարելու մեջ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

Հնարավոր է, որ հաջորդ ամիս ԱՄՆ-ը Իրանին մեղադրի 2015 թվականին կնքված միջուկային պայմանագրի դրույթները խախտելու մեջ, սակայն «դա չի նշանակում, որ Վաշինգտոնը դուրս է գալու համաձայնագրից»: Նախօրեին այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպանը:

Նշենք, որ Պետդեպարտամենտը պարտավոր է երեք ամիսը մեկ անգամ Կոնգրեսին տեղեկացնել՝ արդյո՞ք Իրանը կատարում է միջուկային պայմանագրով ստանձնած պարտավորությունները: Հաջորդ լսումները տեղի են ունենալու հոկտեմբերին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե իր կարծիքով՝ այդ լսումների ժամանակ ԱՄՆ-ը կարող է ասել, որ Իրանը խախտում է համաձայնագրի դրույթները:

«Սակայն, եթե նախագահը չհամարի, որ Իրանը կատարում է իր պարտավորությունները, դա չի նշանակում, որ Միացյալ Նահանգները դուրս է գալիս գործարքից», - հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիկի Հեյլին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG