Գերմանիան ողջունել է Արևելյան Ուկրաինայում ՄԱԿ-ի խաղաղապահներ տեղակայելու հարցի հետ կապված Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի տված համաձայնությունը:
Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կներկայացնի խաղաղապահների տեղակայման վերաբերյալ բանաձև` Արևելյան Ուկրաինայում միջազգային դիտորդների անվտանգությունն ապահովելու նպատակով։
Բեռլինում ունեցած ելույթում Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելն ասել է, թե Պուտինի հայտարարությունը «զարմանալի» է համարում, սակայն հավելել է՝ շատ ուրախ է տեսնել «առաջին ազդակն» այն բանի, որ Պուտինը ցանկանում է քննարկել ուկրաինական հակամարտության գոտում ՄԱԿ-ի խաղաղապահներ տեղակայալեու՝ մինչ այդ Մոսկվայի կողմից մերժվող պահանջը: