Մատչելիության հղումներ

«Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդաշարի հյուրը Երևանի պետական համալսարանի ռեկտոն Արամ Սիմոնյանն է:

Պատասխանելով օգտատերերից մեկի հարցին՝ Արամ Սիմոնյանը հաստատեց, որ այս տարի ԵՊՀ-ում 58 մասնագիտություններից 38-ում թափուր տեղեր են մնացել․ - «Այս տարի Երևանի պետական համալսարան ընդունվել են 2602 հոգի՝ շատ ավելի քիչ, քան եղել է նախորդ տարիներին: 2016 թվականին ընդունվել են 2988 հոգի, 2015 թվականին՝ 3060 հոգի, 2014 թվականին՝ 3224: Նախևառաջ դա 12-ամյա կրթության անցնելու հետևանք է, և բացի այդ, ժողովրդագրական խնդիրների հետևանքով: Մեր կանխատեսումներով, Երևանի պետական համալսարան կընդունվի ոչ ավել, քան 1229 հոգի: Համենայն դեպս, վիճակը շատ տագնապալի է լինելու: Փաստորեն չենք ունենա առաջին կուրս, կան կունենանք ուղիղ 3-4 անգամ ավելի պակաս, քան ունեցել ենք նախկինում»:

Սիմոնյանն անդրադարձավ նաև մայրաքաղաքի փողոցների անվանափոխություն առաջարկող «Ելք» կուսակցության նախագծին․ - «Ես դեմ եմ, որպեսզի առանց որևէ լուրջ քննարկման, առանց լայն հասարակայնության հետ խորհրդակցելու, նման բաներ անեն: Որ մի պատմական անձ, որևէ քաղաքական գործիչ չի կարող լինել միայն լավը: Դրանք հակասական կերպարներ են որպես կանոն, որովհետև ժամանակները եղել են հակասական: Եվ նույն Կասյանը, նույն Մռավյանը կամ մյուսները արել են շատ լավ բաներ մեր ժողովրդի համար, բայց նաև արել են այնպիսի բաներ, որոնք պախարակելի են»:

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG