Մատչելիության հղումներ

Թուրքական թերթը Մերկելին պատկերել է Հիտլերի նմանությամբ


Թուրքիայի կառավարամետ թերթերից մեկն իր առաջին էջում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին պատկերել է Հիտլերի նմանությամբ՝ վերջինիս ներկայացնելով ֆաշիստական սվաստիկայի խորհրդանիշի ներքո:

Ավելին՝ նկարում կանցլերի ճակատին նաև մակագրություն կա՝ «Հիտլերի մնացուկ (աճյուն, անգլերեն՝ remnants) : Էրդողանի խոսափողը համարվող «Աքշամ» պարբերականն այս քայլին է դիմել Անգելա Մերկելի՝ վերջերս արած այն հայտարարությունից հետո, թե Թուրքիան տեղ չունի Եվրոպական ընտանիքում, և պետք է դադարեցնել այդ երկրի հետ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները:

Գերմանական պարբերականները փաստում են, որ մի քանի տարի առաջ սերտ կապեր ունեցող Բեռլինի և Անկարայի հարաբերությունները սկսեցին սրվել անցած տարվանից, երբ Բունդեսթագը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG