Մատչելիության հղումներ

Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք պատմաբանը մրցանակ է ստացել


Թուրք պատմաբան Թաներ Աքչամ, լուսանկարը՝ «Ագօս» պարբերականի
Թուրք պատմաբան Թաներ Աքչամ, լուսանկարը՝ «Ագօս» պարբերականի

Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր աշխատություններով հայտնի թուրք պատմաբան Թաներ Աքչամը արժանացել է ԱՄՆ-ի Մինեսոտա նահանգում գործող «Աշխարհն առանց ցեղասպանության» (World Without Genocide) հասարակական կազմակերպության 2018 թվականի մրցանակին։ Այս մասին հաղորդում է «Ակօս» պարբերականը։

Կազմակերպության ղեկավար Էլեն Քենեդին Աքչամին հղած նամակում նշել է. «Երկար ժամանակ է, ինչ հիացած ենք Օսմանյան պետության կողմից հայ ժողովրդի նկատմամբ իրականացված դաժանությունների վերաբերյալ փաստաթղթերի շուրջ ձեր ուսումնասիրություններով և համարձակությամբ։ Չնայած թուրք ազգայնականների հնչեցրած մահվան սպառնալիքներին, դուք ցեղասպանության մասին խոսելու հաստատակամություն եք ցուցաբերել»։

Մրցանակն Աքչամին կհանձնվի 2018 թվականի մայիսին՝ Մինեապոլիսում կայանալիք արարողության ժամանակ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG