Մատչելիության հղումներ

Մերձմոսկովյան դպրոցի աշակերտը կրակ է բացել դասարանում, չորս մարդ տեղափոխվել է հիվանդանոց


Կրակոցներից հետո մարդիկ հավաքվել են դպրոցի բակում, 5-ը սեպտեմբերի, 2017թ.
Կրակոցներից հետո մարդիկ հավաքվել են դպրոցի բակում, 5-ը սեպտեմբերի, 2017թ.

Մերձմոսկովյան Իվանտեևկայի դպրոցում իններորդ դասարանի աշակերտներից մեկը դասարանում կրակոցներ է արձակել՝ ենթադրաբար օդամղիչ ատրճանակով, առնվազն չորս մարդ տեղափոխվել է հիվանդանոց:

Ըստ ականատեսների, 15-ամյա պատանին թիրախավորել է ինֆորմատիկայի ուսուցչուհուն, երբ վերջինս նրան նկատողություն է արել՝ դասից ուշանալու համար:

Կրակոցներից հետո սկսված խուճապից աշակերտների մի մասը ցած է նետվել երկրորդ հարկի պատուհանից, երեքը հիվանդանոց են տեղափոխվել:

Ինքը՝ հարձակվողը, ձերբակալված է: Հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության հոդվածով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG