Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը թույլ չի տվել երկրի զինծառայողներին մասնակցել սեպտեմբերի 7-ից 23-ը Ուկրաինայում կայանալիք ՆԱՏՕ-ի բազմազգ զորավարժություններին:
«Ես արգելում եմ Մոլդովայի զինվորների մասնակցությունը երկրի սահմաններից դուրս անցկացվող վարժանքներին», - գրել է նախագահը Թվիթերում:
Երկրի պաշտպանության նախարարը, մինչդեռ, նախագահական ուղարկված նամակում փաստել էր, որ համատեղ այդ զորավարժությունները կամրապնդեն Մոլդովայի զինված ուժերի մարտունակությունն ու կնպաստեն երկրի վարկանիշի բարձրացմանը միջազգային ասպարեզում:
Ավելի վաղ՝ այս տարվա փետրվարին, ռուսամետ Դոդոնը թույլ չէր տվել մոլդովացի զինվորներին մասնակցել նաև Հյուսիսատլանտյան դաշինքի՝ Ռումինիայում անցկացվող զորավարժություններին: