Մատչելիության հղումներ

Թբիլիսիի դատարանը 9 տարվա ազատազրկման դատապարտեց բարձրաստիճան հոգևորականին


Վրաստանի Գերագույն դատարանի շենքը Թբիլիսիում, արխիվ
Վրաստանի Գերագույն դատարանի շենքը Թբիլիսիում, արխիվ

Թբիլիսիի դատարանն այսօր 9 տարվա ազատազրկման է դատապարտել պատրիարքարանի երբեմնի ամենաազդեցիկ դեմքերից մեկին՝ Գիորգի Մամալաձեին՝ Վրաց ուղղափառ եկեղեցու առաջնորդ Իլյա երկրորդի քարտուղար Շորենա Թեթրուաշվիլիին դիտավորյալ սպանելու փորձի և ապօրինի զենք պահելու համար:

Մամալաձեն, ով պատրիարքարանի գործերի կառավարիչն էր, ձերբակալվել էր այս տարվա փետրվարին՝ Թբիլիսիի օդանավակայանում, երբ իրավապահ մարմինները նրա ճամպրուկում թունավոր նյութ՝ ցիանիդ էին հայտնաբերել:

Ըստ քննության, բարձրաստիճան հոգևորականը սպանությունը ծրագրել է՝ եկեղեցում իր դիրքն ամրապնդելու և նյութական օգուտներ ստանալու համար:

Պաշտպանական կողմը, մինչդեռ, անհեթեթ է որակում դատավճիռը և պատրաստվում է բողոքարկել այն: Փաստաբանը պնդում է, թե Մամալաձեից վրեժ են լուծում Վրաստանի հոգևոր և աշխարհիկ իշխանությունների որոշ ներկայացուցիչներ, որոնց նա տարիներ առաջ մեղադրել էր խոշոր չափերի հասնող մեքենայությունների և կոռուպցիայի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG