Ֆրանսիայում դատարանը սկսում է քննել Ադրբեջանի կառավարության հայցն ընդդեմ երկու լրագրողների՝ Էլիզ Լյուսեի և Լորան Ռիշարի, որոնք երկու տարի առաջ ուղիղ եթերում բռնապետական էին որակել Ալիևի վարչակազմը:
Բաքուն լրագրողներին մեղադրում է զրպարտության մեջ, իրավապաշտպան կազմակերպությունները, մինչդեռ, պնդում են, որ Ադրբեջանի իշխանությունները փորձում են գրաքննություն իրականացնել նաև Ֆրանսիայի տարածքում:
«Չբավարարվելով սեփական երկրում բազմակարծությունը արմատախիլ անելով՝ Ալիևի վարչակազմը հիմա էլ թիրախավորում է քննադատներին արտերկրում», - երեկ հայտարարել է Լրագրողներ առանց սահմանների կազմակերպությունը:
Ակնկալվում է, որ պաշտպանական կողմից դատարանում հանդես կգան մի շարք հայտնի իրավապաշտպաններ ու լրագրողներ, այդ թվում՝ Ադրբեջանի վարչակազմի կողմից հալածանքների ենթարկված «Ազադլիգ» թերթի թղթակից Ագիլ Խալիլն ու իրավապաշտպան Լեյլա Յունուսը: