Մատչելիության հղումներ

Իրականում էական չէ, թե ով 2018-ին կդառնա վարչապետ. Գորգիսյան


«Ելք» դաշինքը հայտարարում է, որ իր քաղաքականությունն անհատներով չի պայմանավորում։ «Եթե այսօր պահանջենք Սերժ Սարգսյանի հրաժարականը, ի՞նչ է փոխվելու», - հարցնում է Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ քանի դեռ նոր տեսլականով մարդիկ չեն ստանձնել երկրի կառավարումը, որևէ լուրջ փոփոխություն «Ելք»-ը չի կարող ակնկալել իշխանություններից։

«Նույն 2018 թվականին մենք գիտենք, որ լինելու է նոր վարչապետի ընտրություն, այսպես ասած, իշխանության տրանսֆորմացիա, և այդտեղ էլ իրականում էական չէ, թե ով կդառնա վարչապետ. եթե իշխանություն ձևավորել է Հանրապետական կուսակցությունը, Հանրապետական կուսակցությունը ղեկավարում է Սերժ Սարգսյանը, ով էլ լինի վարչապետ, երկիրը շարժվելու է Հանրապետական կուսակցության և Սերժ Սարգսյանի գծած ուղիով և տեսլականով, հետևաբար ո՞վ կլինի կոնկրետ իրականացնողն այդ ծրագրի, մեկ է, որովհետև քանի դեռ երկրում չի եղել գլոբալ իշխանական փոփոխություն՝ նոր արժեհամակարգով, նոր տեսլականով մարդիկ չեն ստանձնել երկրի կառավարումը, մենք որևէ լուրջ փոփոխություն չենք կարող ակնկալել այս իշխանություններից», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գևորգ Գորգիսյանը։

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ առաջիկա ընտրություններին «Ելք»-ին կհաջողի ավելի լուրջ արդյունքներ գրանցել։

«Մի քանի ամիս քաղաքացիներն ունեին այդ հնարավորությունը՝ «Ելք» դաշինքին, մասնավորապես, այդ բեռը պատվիրակելով, այս անգամ դա չստացվեց,մի՞գուցե հինգ տարի հետո, երբ արդեն էլ ավելի բոլոր սպասումները Հանրապետական կուսակցությունից մարդկանց մոտ կվերանան, և նաև մենք մեր առաջիկա աշխատանքով ցույց կտանք, թե ինչի ենք ընդունակ և ինչպես ենք պատկերացնում Հայաստանի ապագան, ես վստահ եմ, որ առաջիկա ընտրություններին մեզ կհաջողի ավելի լուրջ արդյունքներ գրանցել՝ մեր աշխատանքի շնորհիվ ու նաև չի բացառվում իշխանափոխություն», - ասաց Գորգիսյանը։

Հիշեցնենք՝ 2018-ի ապրիլին լրանում է Սերժ Սարգսյանի նախագահության ժամկետը, ինչից հետո կառավարությունը պետք է հրաժարական տա և ձևավորվի նոր կառավարություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG