Մատչելիության հղումներ

Մահմեդական մի շարք երկրներ Միանմայի մահմեդականներին աջակցելու հարցով կդիմեն ՄԱԿ-ին


Բազմահազարանոց բողոքի ցույց Մոսկվայում ի աջակցություն Միանմայում բուդդայականների հետ բախումներից տուժած մահմեդականներին, 4-ը սեպտեմբերի, 2017թ.

Մահմեդական մի շարք երկրներ հայտարարել են, որ Միավորված ազգերի կազմակերպությունից (ՄԱԿ) պահանջելու են քայլեր ձեռնարկել՝ Մյանմայում անցյալ ամսից շարունակվող ավելի քան 400 մահմեդականների սպանության առնչությամբ:

ՄԱԿ-ի տվյալներով` շուրջ 87 հազար մահմեդական է հատել Մյանմայի սահմանը՝ տեղափոխվելով հարևան Բանգլադեշ:

Իրանը այս գործողությունները «էթնիկ զտում է որակել» Թուրքիան՝ «ցեղասպանություն»:

Մյանմայի իշխանությունները Ռաքհեյն նահանգի մահմեդական բնակչության մոտ մեկուկես միլիոն ռոհինջաներին համարում են Բալգլադեշից եկած ապօրինի միգրանտներ և հրաժարվում են նրանց քաղաքացիություն տալ։ Այս հողի վրա բախումներ են տեղի ունեցել, զոհվել է 400-ից ավելի մարդ, այդ թվում՝ կանայք և երեխաներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG