Մատչելիության հղումներ

Նախագահը պարգևատրել է հրդեհաշիջման աշխատանքներին առավելագույնս մասնակցություն ունեցած մի խումբ անձանց


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա կապակցությամբ` ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած խիզախության, ինչպես նաև Հայաստանի տարածքում հրդեհների մարման աշխատանքներում դրսևորած մասնագիտական բարձր պատրաստվածության և նվիրումի համար պետական պարգևներ է հանձնել Արտակարգ իրավիճակների նախարարության և հրդեհաշիջման աշխատանքներին առավելագույնս մասնակցություն ունեցած մի խումբ անձանց։

Նստ նախագահի պաշտոնական կայքէջի, Սերժ Սարգսյանն այսօր ԱԻՆ մասնակցել է Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվան նվիրված տոնական միջոցառմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG