Մատչելիության հղումներ

Մեկնարկել է Վիգեն Սարգսյանի այցը Չինաստան


Այսօր Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Պեկինում հյուրընկալվել է «Պոլի գրուպ» ընկերությունում։

Ըստ Հայաստանի ռազմական գերատեսչության հաղորդագրության, պաշտպանական, էներգետիկ և հանքարդյունաբերության, անշարժ գույքի և մշակույթի ոլորտներում մասնագիտացած ընկերությունը խոշորագույններից մեկն է Չինաստանում, իսկ մի շարք ուղղություններում նաև առաջատարը։

«Վերջին տարիներին ընկերությունը հսկայական առաջընթաց է գրանցել նաև ռազմարդյունաբերության ոլորտում՝ սպառազինության համաշխարհային շուկա ներմուծելով տարբեր զինատեսակներ, որոնք հաջողությամբ մրցակցում են ավանդաբար այդ շուկայում առաջնային դիրքեր զբաղեցնող երկրների համանման արտադրանքի հետ», - ասված է հաղորդագրությունում։

Ընկերության ղեկավարության հետ կայացած հանդիպման ընթացքում կողմերը, բարձր գնահատելով երկու ժողովուրդների ավանդական և բարեկամական հարաբերությունները, պատրաստակամություն են հայտնել շարունակել ակտիվ քննարկումները՝ պաշտպանական ոլորտում փոխշահավետ համագործակցության հեռանկարների և հնարավորությունների շուրջ։

Բանակցությունների ավարտին Վիգեն Սարգսյանը շրջայց է կատարել ընկերության թանգարանում, որտեղ ներկայացված են չինական մշակույթի հնագույն և արժեքավոր ցուցանմուշներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG