Ուզբեկստանի իշխանությունները հայտարարում են երկրի արտարժութային շուկայի ազատականացման մասին: Ուզբեկստանի կառավարության այս որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 5-ից:
Այսպիսով ամբողջությամբ կվերացվեն արտարժութային շուկայում գործող այն սահմանափակումները, որոնք ներդրվել էին դեռ նախկին նախագահ Իսլամ Քարիմովի օրոք:
Այս փոփոխությունների արդյունքում Ուզբեկստանի ազգային տարադրամը` սոմը, այլևս ֆիքսված փոխարժեք չի ունենա, կվերացվեն նաև շարքային քաղաքացիների համար գործող սահմանափակումները:
Պաշտոնական Տաշքենդը հույս ունի, որ այս բարեփոխումների շնորհիվ հնարավոր կլինի վերացնել երկրում լայն տարածում ստացած արտարժույթի ստվերային շուկան: