Մատչելիության հղումներ

Աստանայում բախումներ ղազախ և հնդիկ բանվորների միջև


Ղազախստանի ոստիկանները շրջապատել են հյուրանոցի կառուցման շրջանը, որտեղ բախվել են հնդիկ և ղազախ շինարարները, Աստանա, 2 սեպտեմների, 2017թ.
Ղազախստանի ոստիկանները շրջապատել են հյուրանոցի կառուցման շրջանը, որտեղ բախվել են հնդիկ և ղազախ շինարարները, Աստանա, 2 սեպտեմների, 2017թ.

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում իշխանությունների կարգադրությամբ մի քանի փողոցներ փակվել են այն բանից հետո, երբ երեկ հնդիկ և ղազախ շինարարների վեճի հետևանքով տեղի են ունեցել զանգվածային անկարգություններ:

Ծեծկռտուքը սկսվել է երեկոյան՝ Abu Dhabi Plaza հյուրանոցի կառուցման շրջանում, որի հարևանությամբ գտնվում են կառավարական մի շարք շենքեր:

Ղազախստանի ներքին գործերի նախարարությունը «Ազատություն» ռադիոկայանին նամակով հայտնել է, որ զանգվածային անկարգությունները հրահրել է մի գինովցած հնդիկ բանվոր, ով վեճի է բռնվել շինհրապարակը պահպանող անվտանգության ծառայողների հետ:

Ըստ նամակի, «հնդիկ բանվորն օգնության է կանչել իր հայրենակից-բանվորներին, ովքեր ծեծի են ենթարկել պահակներին: Վերջիններիս էլ օգնության են եկել ղազաղ բանվորները, և սկսվել է զանգվածային տուրուդմբոց մի քանի տասնյակ մարդկանց մասնակցությամբ»:

Կրքերը հանդարտեցնելու համար շինհրապարակ են ժամանել ոստիկանության հատուկ ջոկատը, Ղազախստանում Հնդկաստանի դեպսպանը և ղազաղ պաշտոնյաներ:

Զանգվածային անկարգության մասնակիցներից մի քանիսը թեթև վնասվածքներ են ստացել: Իշխանությունները բոլոր շինարարներին և շրջանի բնակիչներին դիմել են զսպվածություն դրսևորելու կոչով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG