Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում սեպտեմբերի 3-ը հեղեղումների զոհերի համար աղոթքի օր


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Տեքսասի նահանգապետ Գրեգ Աբոթը հանրային անվտանգության արտակարգ իրավիճակների նահանգային կենտրոնում, Օսթին, Տեքսաս, 29 օգոստոսի, 2017թ.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 3-ը հայտարարել է Տեքսասի և Լուըիզիանայի նահանգներում աննախադեպ հեղեղումների հետևանքով զոհված մարդկանց համար համազգային աղոթքի օր:

Երեկ առաջին տիկին Մելանիայի հետ այցելելով Տեքսաս, նախագահը Հյուսթոնում հանդիպել է աղետը վերապրածներին և փրկարարներին: Հեղեղումներից կաթվածահար վիճակում հայտնված Հյուսթոնը Միացյալ Նահանգների մեծությամբ չորրորդ քաղաքն է:

Նախագահը գովեստով է խոսել Հարվի փոթորիքին պատկան ծառայությունների արդյունավետ արձագանքի մասին և «ֆանտաստիկ» է որակել դաշնային և տեղական իշխանությունների համագործակցությունը: Տեքսասից Թրամփն առաջին տիկնոջ ուղեկցությամբ մեկնել է Լուիզիանա:

Ըստ մասնագետների, Հարվին ավերիչ հզորությամբ չորրորդ աստիճանի փոթորիկ էր: Houston Chronicle օրաթերթի փոխանցմամբ, փոթորիքի հետևանքով զոհվել է առնվազն 50 մարդ:

Բնական աղետի հետևանքները վերացնելու համար Սպիտակ տունը Կոնգրեսին ներկայացրել է կառավարությանն առաջին փուլում 7 միլիարդ 850 միլիոն դոլար հատկացնելու առաջարկ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG