Մատչելիության հղումներ

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի եղբայրը կարող է արտաքսվել Ուկրաինայից՝ այդ երկիր ապօրինի մուտք գործելու մեղադրանքով։ Ուկրաինայի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ Արտեմ Շևչենկոն «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայության հետ զրույցում նշել է, որ Դավիթ Սաակաշվիլին ձերբակալվել է, քանի որ նա գտնվել է Ուկրաինայում, չնայած այն բանին, որ դեռ մարտ ամսին նրա բնակության թույլատվությունը չեղյալ է հայտարարվել։

«Որոշվել է, որ նա պետք է լքի մեր երկրի տարածքը», - ասել է Արտեմ Շևչենկոն։

Դավիթ Սաակաշվիլին, ով ավելի ուշ ազատ է արձակվել, տուգանվելու է միգրացիոն օրենքները խախտելու համար, հավելել է Շևչենկոն։

Դավիթ Սաակաշվիլիի ձերբակալությունը Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսայի տարածաշրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի և Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի միջև շարունակվող հակամարտության հերթական դրվագն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG