Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը մուտք է գործել Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչություններ՝ անտեսելով Մոսկվայի բողոքը


Ռուսաստանի հյուպատոսարանը Սան Ֆրանցիսկոյում, 1-ը սեպտեմբերի, 2017թ․
Ռուսաստանի հյուպատոսարանը Սան Ֆրանցիսկոյում, 1-ը սեպտեմբերի, 2017թ․

Ամերիկյան իշխանությունները վերահսկողություն են հաստատել է Միացյալ Նահանգներում Ռուսաստանի երեք դիվանագիտական շինությունների նկատմամբ այն բանից հետո, երբ դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցները հնազանդվել են ամերիկյան կողմի պահանջին՝ 48 ժամվա ընթացքում դրանք ազատելու մասին։

Ի պատասխան՝ Կրեմլը բողոքի նոտա է հանձնել Մոսկվայում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարին և քննադատել է ամերիկյան կողմի «աննախադեպ ագրեսիան» ԱՄՆ-ում Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչություններից մեկում։

Ռուսաստանը և ԱՄՆ-ը տարբեր կերպ են մեկնաբանում Վաշինգտոնում Ռուսաստանի դիվանագիտական կառույցներից մեկում տեղի ունեցածը․ Մոսկվան պնդում է, որ ամերիկյան պաշտոնյաները սպառնացել են «կոտրել մուտքի դուռը», մինչդեռ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն պնդում է, որ պարզապես «մաքրել են տարածքը»։

Օգոստոսի 31-ին Վաշինգթոնը պահանջել է փակել Սան Ֆրանցիսկոյում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսարանը և դադարեցնել Վաշինգտոնում առևտրային ներկայացուցչության ու Նյու Յորքում դրա մասնաճյուղի գործունեությունը: Այս մասին ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է՝ ի պատասխան Ռուսաստանում ԱՄՆ դիվանագիտական առաքելության կազմը կրճատելու մասին Կրեմլի որոշման: Ռուսաստանն անցած ամիս պահանջեց Միացյալ Նահանգներից ավելի քան կիսով կրճատել իր դիվանագիտական և տեխնիկական անձնակազմը Ռուսաստանում՝ դիվանագիտական առաքելության աշխատակիցների քանակը հասցնելով 455 մարդու: Կրեմլը նման որոշում կայացրեց ի պատասխան ԱՄՆ Կոնգրեսի կողմից Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների ընդունմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG