Մատչելիության հղումներ

Պուտինը չի մասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, արխիվ, Յարոսլավլ, 1 սեպտեմբերի, 2017թ.

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այս տարի չի մասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասաբլեայի նստաշրջանին:

«Նախագահի օրակարգում նման ծրագիր չկա»,- այսօր ՏԱՍՍ լրատվական գործակալությանն ասել է Պեսկովը:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանը բացվելու է Նյու Յորքում սեպտեմբերի 19-ին: Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրափմն առաջին անգամ է ուղերձով հանդես գալու ՄԱԿ-ում:

Թրամփը բացման նախօրեին մտադիր է Նյու Յորքում կազմակերպել միջազգային ոչ պաշտոնական հավաք և ներկայասցնել ՄԱԿ-ի բարեփոխման վերաբերյալ իր հայեցակարգը:

Մոսկվան հայտնել է, որ այս տարի ՄԱԿ-ում Ռուսաստանը կներկայացնի արտաքին գործոց նախարար Սերգեյ Լավրովը, ով ելույթով հանդես կգա սեպտեմբերի 21-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG