Մատչելիության հղումներ

Ղազախստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Նուրսուլթան Նազարբաևը և Դոնալդ Թրամփը հեռախոսով քննարկել են երկու երկրների հարաբերություններին և տարածաշրջանին առնչվող հարցեր:

Սպիտակ տան փոխանցմամբ, Նազարբաևն իր աջակցությունն է հայտնել Հարավային Ասիայում Թրամփի նոր ազդարարած ռազմավարությանը, որը ենթադրում է Աֆղանստանում թալիբների դեմ պայքարի հզորացում և հակաաֆղանական ուժերին սատարելու համար Պակիստանի հանդեպ պատժամիջոցների սահմանում:

Թրամփն, իր հերթին, գոհունակությամբ է խոսել տարածաշրջանային և համաշխարհային խնդիրներում Ղազախստանի ակտիվ դերակատարության մասին, շնորհավորել է Astana Expo 2017 խոշոր միջազգային ցուցահանդեսը կազմակերպելու և 2018 թվականից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահությունը ստանձնելու կապակցությամբ:

Ըստ Նազարբաևի գրասենյակի, Թրամփը Ղազախստանի ղեկավարին առաջարկել է պաշտոնական այց կատարել Վաշինգթոն: Նազարբաևը հեռախոսազրույցի ընթացքում հույս է հայտնել, որ «Վաշինգթոնի և Մոկսվայի հարաբերությունները կբարելավվեն»: Ղազախստանը և Վաշինգtոնը պայմանավորվել են ընդարձակել առևտրական և տնտեսական կապերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG