Մատչելիության հղումներ

Ռուսները մերժում են Սան Ֆրանցիսկոյի հյուպատոսարանում խուզարկության պահանջը


ՌԴ հյուպատոսարանը Սան Ֆրանցիսկոյում, Կալիֆորնիա, 1 սեպտեմբերի, 2017թ.
ՌԴ հյուպատոսարանը Սան Ֆրանցիսկոյում, Կալիֆորնիա, 1 սեպտեմբերի, 2017թ.

Ռուսաստանի արտաքին գործոց նախարարության մամլո խոսնակ Մարիա Զախարովան ասել է, թե Միացյալ Նահանգների իրավապահները ցանկանում են խուզարկություն անցկացնել Վաշինգթոնի պահանջով փակման ենթակա Սան Ֆրանցիսկոյում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսարանի շենքում:

Զախարովայի փոխանցմամբ, ռուսական կողմն ամերիկացի իրավապահների այդ մտադրությունը դիտում է որպես «ուղղակի վտանգ իր քաղաքացիներին»:

Զախարովան չի նշել, թե կոնկրետ որ ամերիկյան իրավապահ ծառայությունն է ցանկանում խուզարկություն կատարել:

Սան Ֆրանցիսկոյում Ռուսաստանի հյուպատոսարանը, ինչպես նաև Նյու Յորքում և Վաշինգթոնում ռուսներին պատկանող ևս երկու գրասենյակներ փակվում են Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտի կարգադրությամբ:

Վաշինգթոնն այդպես պատասխանել է Ռուսաստանում ամերիկյան դիվանագիտական կորպուսը շեշտակի կրճատելու Մոսկվայի պահանջին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG