Մատչելիության հղումներ

Ահազանգ է ստացվել ԱԺ շենքում ռումբի տեղադրման մասին․ ԱԻՆ


Այսօր վաղ առավոտյան՝ ժամը 06:56-ին ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան 19 հասցեում գտնվող Ազգային ժողովի շենքում ռումբ կա տեղադրված: Այս մասին հաղորդում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

«Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Դեպքի վայրում է գտնվել ԱԻՆ ՓԾ ՔՊ վարչության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատի հրամանատարը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն»,- նշված է ԱԻՆ հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG