Մատչելիության հղումներ

Վարդենիս – Մարտակերտ ճանապարհի կառուցումն արժեցել է մոտ 17 մլրդ դրամ


Հայաստանի Համահայկական հիմնադրամը հայտնում է, որ այսօր պաշտոնապես բացվել է Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը: Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են նաև Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նախագահները:

Ծրագրի ընդհանուր արժեքը, ըստ Հիմնադրամի, կազմել է մոտ 17 մլրդ դրամ, որից 7,5 միլիարդ դրամը հատկացրել է Հայաստանի կառավարությունը, մոտ երկու միլիարդ էլ՝ Լեռնային Ղարաբաղի կառավարությունը:

Ճանապարհը, որը Լեռնային Ղարաբաղի իշխանությունների բնորոշմամբ «ռազմավարական նշանակություն» ունի, հիմնադրամի 25 տարվա գործունեության ընթացքում իրականացրած ամենախոշոր ծրագիրն է:

«Նոր մայրուղին սկիզբ է առնում Գեղարքունիքի մարզից և Արցախի Շահումյանի շրջանով ձգվում մինչև Մարտակերտի շրջան։ 114․6 կմ երկարությամբ ճանապարհն ունի 10 և ավելի մետր լայնություն», - ասվում է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG