Մատչելիության հղումներ

Ականի պայթյունից ՊԲ զինվոր է մահացել


Հայ զինվորը մարտական հենակետում՝ հերթապահության ժամանակ, արխիվ
Հայ զինվորը մարտական հենակետում՝ հերթապահության ժամանակ, արխիվ

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր ժամը 11:50-ի սահմաններում, Պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, ականապայթյունային մահացու վիրավորում է ստացել Պաշտպանության բանակի զինծառայող, 1998 թվականին ծնված Հայկ Գագիկի Խաչատրյանը:

Ըստ նախարարության, դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», - ասված է Ղարաբաղի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG