Մատչելիության հղումներ

Թուրքիայում ևս երկու գերմանացի է ձերբակալվել


Թուրքիայի դեսպանատունը Բեռլինում, արխիվ
Թուրքիայի դեսպանատունը Բեռլինում, արխիվ

Գերմանիայի արտգործնախարարությունը հայտարարում է, որ Թուրքիայում ևս երկու գերմանացի է ձերբակալվել, սակայն նրանց հետ առայժմ չի հաջողվել կապ հաստատել:

Գերմանիայի արտգործնախարարության ներկայացուցիչը նշել է, որ թուրքական իշխանությունները այդ ձերբակալությունների մասին ուշ են տեղեկացրել:

«Ես չեմ կարող ասել, թե արդյոք ձերբակալությունը տեղի է ունեցել օդանավակայանում, թե ոչ», - Reuters գործակալության փոխանցմամբ ասել է գերմանական դիվանագիտական գերատեսչության խոսնակը:

Վերջին մեկ տարվա ընթացքում Թուրքիայում տասնյակ եվրոպացիներ են ձերբակալվել, որոնցից շատերը՝ այդ թվում ծագումով թուրք Գերմանիայի քաղաքացի լրագրող Դենից Յուցելը, անցնում են Թուրքիայում անցած տարի տապալված հեղաշրջման գործով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG