Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան ուսումնասիրում է Վաշինգտոնի պահանջը՝ Միացյալ Նահանգներում երեք դիվանագիտական առաքելությունները փակելու հարցով և առաջիկայում կպատասխանի դրան։
«Մենք այդ փաստաթուղթը ստացել ենք երեկ երեկոյան։ Այժմ ուսումնասիրում ենք այն, և ուսումնասիրությունն ավարտելուն պես կպատասխանենք դրան», - ուրբաթ օրը հայտարարել է Լավրովը։
Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը Միացյալ Նահանգներին մեղադրել է դիվանագիտական պատժիչ քայլերի փոխանակման մեջ, սակայն խուսափել էր մեղադրանքներն ուղղել ամերիկյան նախագահ Դոնալդ Թրամփի կամ նրա վարչակազմի հասցեին, հայտարարելով, որ Ռուսաստանը ցանկանում է բարելավել հարաբերությունները։
Նախօրեին ԱՄՆ-ն Ռուսաստանի կառավարությունից պահանջել է փակել Սան Ֆրանցիսկոյում գտնվող հյուպատոսարանը, ինչպես նաև կրճատել ռուսական դիվանագիտական ներկայությունը Վաշինգտոնում և Նյու Յորքում։
ԱՄՆ-ն հայտարարել է, որ այդ պահանջները պետք է կատարվեն մինչև սեպտեմբերի 2-ը։