Մատչելիության հղումներ

ԻՊ առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին ողջ է. ամերիկյան զինուժի հրամանատար


«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադի, 2014թ.
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադի, 2014թ.

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին ողջ է և գտնվում է Սիրիայում կամ Իրաքում՝ ենթադրաբար «Եփրատ գետի հովտում», - նման հայտարարությամբ է հանդես եկել ամերիկյան զինուժի հրամանատար Սթիվեն Թաուսենդը՝ հինգշաբթի օրը լրագրողների հետ ճեպազրույցում։

«Մենք նրան փնտրում ենք ամեն օր։ Չեմ կարծում, թե նա մահացել է», - հայտարարել է Սիրիայում և Իրաքում ամերիկյան ռազմական գործողությունների հրամանատարը։

«Ինչո՞ւ եմ ես կարծում, որ նա ողջ է, որովհետև բաց աղբյուրներում չեմ տեսել որևէ համոզիչ ապացույց, վկայություն այն մասին, որ նա մահացած է։ Դրա համար էլ ես վստահ եմ, որ նա ողջ է», - ասել է ամերիկյան զինուժի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Թաուսենդը։

Ջիհադիստ խմբավորումների առաջնորդ Բաղդադիի մահվան մասին պարբերաբար տեղեկություններ են տարածվել, ապա հերքվել դրանք։

Հունիսին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ հավանականություն կա, որ Ռուսաստանի ռազմաօդային ուժերի ավիահարվածից սպանվել է Աբու Բաքր ալ-Բաղդադին: Սակայն տեղեկատվություն չի հաստատվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG