Մատչելիության հղումներ

Տրանսպորտի նախարարությունում ռումբի տեղադրման մասին ահազանգը կեղծ էր. ԱԻՆ


Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 12:38-ին տեղազննման արդյունքում Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել։

Հիշեցնենք՝ այսօր՝ 10:26-ին ԱԻՆ ոստիկանությունից տեղեկություն էր ստացվել, որ Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի թիվ 28 հասցեում գտնվող Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում պայթուցիկ սարք է տեղադրված:

Շենքից աշխատակիցները տարհանվել էին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG