Մատչելիության հղումներ

Ուժի մեջ մտավ Ուկրաինայի և Եվրամիության միջև ստորագրված Ասոցացման համաձայնագիրը


Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, արխիվ
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, արխիվ

Այսօրվանից ուժի մեջ է մտնում Ուկրաինայի և Եվրամիության միջև ստորագրված Ասոցացման համաձայնագիրը:

«Սա կարևոր փուլ է ՝մեր ընտրած ապագան ամրագրելու ուղղությամբ», - Ֆեյսբուքում գրել է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն:

«Ավելորդ է ասել, որ այս համաձայնագրով երկկողմ հարաբերությունները կհասնեն առավել բարձր մակարդակի», -հայտարարել է Եվրամիությունում այժմ նախագահող երկրի՝ Էստոնիայի դեսպանը Բրյուսելում:

Փաստաթուղթը, որ ի թիվս այլ արտոնությունների, խոստանում է նաև ազատ առևտրի գոտի ստեղծել Եվրամիության և Ուկրաինայի միջև, ի սկզբանե պետք է ստորագրվեր 2013 թվականի նոյեմբերին՝ նախորդ նախագահ Վիկտոր Յանուկովիչի կողմից:

Վերջինս, սակայն, Մոսկվայի ճնշման տակ հրաժարվեց ստորագրումից, ինչը զանգվածային ցույցերի պատճառ դարձավ՝ հանգեցնելով իշխանափոխության:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG