Իշխող Հանրապետականը (ՀՀԿ) քննարկելու է վարչապետի հարցը ապրիլին, այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը:
«Կգանք, կհասնենք ապրիլ ամսին, կընտրենք մեր վարչապետին՝ բոլորս միասին», - ասաց Բաբլոյանը:
«Ազատության» հարցին, թե վարչապետի թեկնածության հարցի շուրջ կուսակցության ներսում քննարկումներ կա՞ն, Ազգային ժողովի նախագահը պատասխանեց․ - «Դրանք կքննարկվեն ապրիլ ամսին»:
Ճշտող հարցին, թե ՀՀԿ-ի ներսում կա՞ն տարբեր խմբեր, որ վարչապետի տարբեր թեկնածուներ ունեն, Արա Բաբլոյանը, ով նաև ՀՀԿ խորհրդի անդամ է, պատասխանեց․ - «Ո՛չ, Հանրապետականը միատարր է և ունի ընդամենը մեկ կարծիք, որը կձևավորվի ապրիլ ամսին»:
Հիշեցնենք՝ 2018-ի ապրիլին լրանում է Սերժ Սարգսյանի նախագահության ժամկետը, ինչից հետո կառավարությունը պետք է հրաժարական տա և ձևավորվի նոր կառավարություն:
Մանրամասները տե՛ս այստեղ.