Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը «խորը մտահոգություն» է հայտում Իրանում բանտարկյալների պահման պայմանների վերաբերյալ


Բանտ՝ Իրանում, արխիվ
Բանտ՝ Իրանում, արխիվ

Իրանում մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ասմա Ջահանգիրը հորդորում է Իրանին «արագ լուծում» տալ քրեակատարողական հիմնարկում արդեն երկար ժամանակ տևող հացադուլներին, որի միջոցով դատապարտվածները բողոքում են բանտային պայմաններից:

Ներկայացված զեկույցի մեջ մասնագետը «խորը մտահոգություն և տագնապ» է հայտում 53 բանտարկյալների պահման պայմանների վերաբերյալ: Ըստ զեկուցողի, նրանից 18-ը հացադուլի մեջ է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG