Մատչելիության հղումներ

Մոսկվան չի անտեսի Վաշինգտոնի պահանջը. Անդրեյ Կլիմով


Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Անդրեյ Կլիմով, արխիվ
Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Անդրեյ Կլիմով, արխիվ

Ռուսաստանը չի անտեսի Սան Ֆրանցիսկոյում Ռուսաստանի հյուպատոսարանը փակելու՝ Վաշինգտոնի պահանջը: Այդ մասին «Ինտերֆաքսին» փոխանցել է Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Անդրեյ Կլիմովը:

«Մոսկվան կպատասխանի արժանապատվությամբ, բայց պարտադիր չէ, որ նույն կերպ», - ասել է Կլիմովը:

Հիշեցնենք, որ երեկ Միացյալ Նահանգները պահանջեց, որպեսզի Ռուսաստանը փակի իր հյուպատոսարանը Սան Ֆրանցիսկոյում, ինչպես նաև երկու կցակառույցները Վաշինգտոնում և Նյու Յորքում: Այս մասին ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է՝ ի պատասխան Ռուսաստանում ԱՄՆ դիվանագիտական առաքելության կազմը կրճատելու մասին Կրեմլի որոշմանը:

Ռուսաստանն անցած ամիս պահանջեց Միացյալ Նահանգներից ավելի քան կիսով կրճատել իր դիվանագիտական և տեխնիկական անձնակազմը Ռուսաստանում՝ դիվանագիտական առաքելության աշխատակիցների քանակը հասցնելով 455 մարդու: Կրեմլը նման որոշում կայացրեց ի պատասխան ԱՄՆ Կոնգրեսի կողմից Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների ընդունմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG