Միացյալ Նահանգների բանակը, միջազգային Global Firepower ընկերության համաձայն, կրկին ճանաչվել է ամենահզորն աշխարհում:
Երկրորդ հորիզոնականում Ռուսաստանն է, երրորդում՝ Չինաստանը, առաջին տասնյակում են նաև Մեծ Բրիտանիան, Ճապոնիան, Թուրքիան և Գերմանիան:
133 երկրների շարքում Հայաստանի բանակը զբաղեցրել է 93-րդ հորիզոնականը, Ադրբեջանի բանակը՝ 58-րդը:
Գնահատման ընթացքում հաշվի է առնվում բանակի թվաքանակը, զինուժի ֆինանսավորումն ու զինատեսակների բազմազանությունը: