Թեքսասի քիմիական գործարանում երկու պայթյուն է որոտացել օրեր առաջ սկսված ջրհեղեղի պատճառով։
«Ռոյթերզի» հաղորդմամբ, 9 մարդ տեղափոխվել է հիվանդանոց:
Ավելի վաղ գործարանի ղեկավարությունը նախազգուշացրել էր հնարավոր վտանգի մասին, հարակից բնակավայրերի բնակիչները տարհանվել էին:
Շաբաթասկզբին «Հարվի» արևադարձային փոթորիկից ու տեղատարափ անձրևներից գործարանը հայտնվել էր ջրի տակ, էլեկտրական լարերը վնասվել էին, շարքից դուրս էր եկել պայթյունավտանգ նյութերը սառեցնող համակարգը։