Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ն դիտորդներ է ուղարկում ռուս-բելառուսական «Запад-2017» զորավարժություններին


ՆԱՏՕ-ն այսօր հայտնել է, որ երեք դիտորդ է ուղարկելու ռուս-բելառուսական «Запад-2017» զորավարժություններին, միաժամանակ այդ երկու երկրներին կրկին կոչ անելով ապահովելու դիտորդական լայն ներկայություն:

ՆԱՏՕ-ի խոսնակ Օանա Լունջեսկուն ասել է, որ դաշինքը ողջունում է դիտորդներին հրավիրելու քայլը, նշելով հանդերձ, որ միջազգային նորմերը Մոսկվային և Մինսկին պարտավորեցնում են դիտորդների լայն ներկայություն ապահովել:

ԵԱՀԿ-ի Վիեննայի փաստաթղթի համաձայն՝ 13 հազար և ավելի զինծառայողներ ընդգրկող զորավարժությունները պետք է բաց լինեն մյուս երկրների դիտորդների համար: Մոսկվան և Մինսկը հայտարարում են, որ համատեղ զորավարժությանը մասնակցելու են 12 հազար 700 զինծառայողներ ու հրավիրել են սահմանափակ թվով դիտորդների: Արևմտյան զինվորական պաշտոնյաների կարծիքով զորավարժությունների մասնակիցների թիվը շատ ավելի մեծ է լինելու՝ մինչև 100 հազար զինծառայող:

Սեպտեմբերի 14-20-ը անցկացվելիք «Запад 2017» զորավարժությունները առաջացրել են արևելաեվրոպական ու բալթյան երկրների մտահոգությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG