Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը այսօր ժամանել է Ճապոնիա, բանակցելու իր պաշտոնակից Շինզո Աբեի հետ: Եռօրյա այցի ընթացքում քննարկվելու են երկու երկրների միջև համագործակցությունն ու առևտուրն ընդլայնելու հեռանկարները:
Վարչապետի պաշտոնում Թերեզա Մեյի առաջին այցը Ճապոնիա կատարվում է բարդ ժամանակահատվածում, երբ Տոկիոյի ուշադրության կենտրոնում Հյուսիսային Կորեայի սպառնալիքներ են: Մյուս կողմից Եվրամիությունից Բրիտանիայի դուրս գալու բանակցություններն են, որը խստորեն քննադատվեցին Եվրամիության պաշտոնյաների կողմից:
Ճանապարհին Բրիտանիայի վարչապետը իրեն ուղեկցող լրագրողներին ասել է, որ Բրիտանիան դիտարկում է առևտրի զարգացման ճանապարհները, երբ 2019-ի մարտից արդեն դուրս կգան Եվրամիությունից:
Վարչապետին ուղեկցում են բրիտանական 15 խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ:
Այսօր Ճապոնիայի հին մայրաքաղաք Կիոտոյում Թերեզա Մեյին ընդունել է Ճապոնիայի վարչապետը՝ նրան հրավիրելով թեյ խմելու ազգայաին ավանդույթի արարողությանը:
Վաղը Մեյը մեկնելու է մայրաքաղաք Տոկիո, որտեղ անցկացվելու է երկու վարչապետերի պաշտոնական բանակցությունները: