Մատչելիության հղումներ

Գերմանիայի արտգործնախարարը մասնակցել է Ֆրանսիայի կառավարության նիստին


Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիել, արխիվ
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիել, արխիվ

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելն այսօր ժամանլ է Փարիզ՝ բանակցելու Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ:

Ելիսեյան պալատում Գերմանիայի արտաքին գերատեսչության ղեկավարը նաև մասնակցել է Ֆրանսիայի կառավարության նիստին:

Ֆրանսիայի գործադիր մարմնի անդամներն այսօր առաջին նիստն անցկացրեցին ամառային արձակուրդներից հետո:

Ֆրանսիայի կառավարության նիստից հետո Գերմանիայի արտգործնախարարն ասել է, թե տպավորված է աշխատանքի օրենսդրությունում բարեփոխումներ կատարելու Մակրոնի առաջարկներից: Ֆրանսիայի նախագահի գրասենյակի հողորդագրությունում ընդգծվում է, որ Զիգմար Գաբրելի այցելությունը միտված է վերսկսել ֆրանս-գերմանական համագործակցությունը:

Անցած հուլիսին Բեռլինը և Փարիզը որոշել էին, որ նախարարները կարող են մասնակցել մյուս երկրի կառավարության նիստերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG