Մատչելիության հղումներ

Իսպանիայի խորհրդարանը քննարկում է վարչապետի կուսակցության կոռուպցիոն կասկածները


Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախո
Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախո

Իսպանիայի խորհրդարանի անդամներն այսօր մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել Բարսելոնայում և հարևան Կամբրիլս քաղաքում օգոստոսի 17-ին իրականացված ահաբեկչական հարձակումների զոհերի հիշատակին:

Հարձակումների արդյունքում 16 մարդ է զոհվել, ևս 100-ը վիրավորվել են:

Հարձակումներից հետո սա խորհրդարանի առաջին նիստն է, որտեղ լսվում է վարչապետ Մարիանո Ռախոյի պարզաբանումները պատգամավորներին:

Վարչապետի պահպանողական Ժողովրդական կուսակցությունը կասկածվում է կոռուպցիոն գործում ներգրաված լինելու մեջ:

Վարչապետն իր ելույթը սկսել է ահաբեկչական հարձակումների զոհերի հիշատակին նվիրված խոսքով:

Խորհրդարանի նիստը հատուկ հրավիրվել էր նրա կուսակցության կոռուպցիոն մեղադրանքների կապակցությամբ:

Սոցիալիստական կուսակցության խոսնակ Մարգարիտա Ռոբելսն ասել է. - «Դուք կասկածի տակ գտնվող վարչապետ եք»:

Ռախոյը հաստատել է կոռուպցիայի դեմ պայքարի իր հանձնառությունը: Նա նշել է, որ լսումները կազմակերպվել են քաղաքական նուրբ շրջանում, երբ ինքը խորհրդարանում այլևս մեծամասնություն չունի:

Ռախոյն ուղիղ չի անդրադարձել մեղադրանքներին, նշելով, որ այդ կապակցությամբ արդեն մի քանի անգամ խորհրդարանին պարզաբանումներ է տվել, ինչպես նաև երկու հանձնաժողով էր ստեղծվել մեղադրանքները հետաքննելու համար:

Իսպանիայի Ժողովրդական կուսակցությանը կոռուպցիայի մեջ մեղադրող պնդումները մի քանի տարի շարունակվում են, բայց վարչապետի անունը չի շոշափվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG