Մատչելիության հղումներ

Դոնալդ Թրամփն այցելել է բնական աղետից տուժած Թեքսաս նահանգ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը այցելել է ջրհեղեղներից տուժած Թեքսաս նահանգ՝ խոստանալով դաշնային իշխանությունների օժանդակությունն ու հոգածությունը:

Նա բնակիչներին հանդիպել է Կորպուս Քրիստի քաղաքի հրշեջ ծառայության շենքում, այնուհետև հանդիպումներ է ունեցել աղետի հետևանքները վերացնող Դաշնային ծառայությունների աշխատակիցների, ինչպես նաև նահանգի իշխանությունների հետ:

Թրամփը հավաստիացրել է, որ իր վարչակազմը օրենսդիրների հետ համատեղ աշխատում է՝ ապահովելու վնասված ենթակառույցների վերականգնմանն անհրաժեշտ ֆինանսական հատկացումները:

Ամենաշատը տուժել է Հյուսթոն քաղաքը, բայց Թրամփը Հյուսթոն չի այցելել, որպեսզի իր ներկայության պատճառով չընդհատվեն փրկարարական աշխատանքները:

Օգոստոսի 25-ից «Հարվի» փոթորիկի և հորդառատ անձրևների պատճառով Թեքսասում ջրհեղեղներ են սկսվել: Բնական աղետի հետևանքով առնվազն 22 մարդ է զոհվել: ԱՄՆ-ի Կարմիր խաչն ասել է, որ 17 հազար մարդ ապաստանի կարիք ունի և այդ թիվը կարող է աճել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG