Հյուսիսային Կորեայի նախագահը խոստացել է ավելացնել հրթիռների փորձարկումներն այն բանից հետո, երբ նախօրեին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն դատապարտեց և կոչ արեց բոլոր պետություններին՝ խստացնել պատժամիջոցները Հյուսիսային Կորեայի նկատմամբ։
Հիշեցնենք, երեկ վաղ առավոտյան Հյուսիսային Կորեան առաջին անգամ 2009 թվականից ի վեր, արձակել է միջմայրցամաքային հրթիռ, որն անցել է Ճապոնիայի վրայով:
«Մեր երկրի վրայով հրթիռ արձակելու՝ Հյուսիսային Կորեայի լկտի գործողությունն իր էությամբ աննախադեպ, լուրջ և մահացու սպառնալիք է, որը մեծապես վտանգում է տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը»,- հայտարաել էր Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեն:
Նա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից պահանջել էր անհապաղ նիստ գումարել և քննարկել ստեղծված իրավիճակը: