Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատան մոտ ծեծկռտուքի գործով Վաշինգտոնի դատարանը 19 անձի մեղադրանք է առաջադրել


Ոստիկանները ծեծկռտուքից հետո՝ Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան մոտ

ԱՄՆ դատախազությունը հայտնում է, որ Վաշինգտոնի դատարանը մեղադրանք է առաջադրել Թուրքիային անվտանգության ծառայության 15 ներկայացուցիչների և 4 այլ անձի՝ այս տարվա մայիսի 16-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ ԱՄՆ այցի ժամանակ Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան մոտ ցուցարարների վրա հարձակվելու համար։

Վաշինգտոնի ոստիկանապետը ասել է, որ դաժան հարձակման արդյունքում 11 խաղաղ ցուցարար տարբեր վնասվածքներ են ստացել։

Հիշեցնենք՝ մայիսի 16-ին Ռեջեփ Էրդողանի Վաշինգտոն այցի ժամանակ նրա համակիրները և թիկնազորի անդամները հարձակվել էին Թուրքիայի նախագահի այցի դեմ բողոքող խաղաղ ցուցարարների՝ հայերի, քրդերի, հույների վրա և դաժան ծեծի ենթարկել նրանց:

Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանությունը ասել էր, թե Էրդողանի դեմ բողոքողները կապ ունեն Քրդական բանվորական կուսակցության (ՔԲԿ, PKK) հետ, որը Թուրքիայում արգելված զինված, ահաբեկչական կազմակերպություն է համարվում: Վաշինգտոնի ոստիկանապետն էլ հայտարարել էր, որ նման ապացույցներ չկան, թե ցուցարարները ՔԲԿ-ի հետ կապեր ունեն:

Հունիսի 14-ին ամերիկացի պաշտոնյաները հայտնեցին, որ միջադեպի կապակցությամբ ձերբակալել են երկու թուրքի՝ Սինան Նարինին Վիջինիայից և Էյուփ Յըլդըրըմին Նյու Ջերսիից: Նրանց դեմ քրեական գործ է հարուցված: Դատախազությունը հայտնել է, որ միջադեպի հետ կապված մեղադրվում են 18 անձինք՝ ներառյալ չորս ամերիկացիներ ու երկու կանադացիներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG